ՀՅԴ-ի ներկայացուցիչները Սինանյանին իրազեկել են, որ նա Կիպրոսում մասնակցել է Թուրքիայի ծավալապաշտությունը կանխելու թեմայով համաժողովին
Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Կազանջյանը և ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչ Սիմոն Այնեջյանը մոտեցել են պաշտոնական այցով Կիպրոս ժամանած ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:
Կիպրոսի կառավարությունը կազմակերպել էր համաժողով, որին մասնակցել էր նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: նախորդ օրը ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն հայտարարություն էր տարածել` դատապարտելով Սինանյանի այցը Կիպրոս:
ՀՅԴ ներկայացուցիչները մոտեցել Սինանյանին և, իրենց զարմանքը հայտնելով, որ նա մասնակցել է համաժողովին, տարածած հայտարարությունը հանձնել են Սինանյանին: Վերջինս հաստատել է, որ տեսել է այն:
Սինանյանը հայտնել է, որ ՀՅԴ-ի Կիպրոսի ներկայացուցիչների հայտարարության մեջ «ստեր կան», թե իբր ինքը Արցախի դեմ է պայքարել, և հավաստիացրեց, որ ինքը մասնակցություն է ունեցել Հայ դատի կառույցների աշխատանքներին:
ՀՅԴ ներկայացուցիչները նաև Արցախի դրոշն են փոխանցել ՀՀ սփյուռքի գործերի հավատարմատարին, իսկ վերջինս էլ հայտարարել է, որ դրոշը միշտ էլ իր աշխատասեղանին դրած է եղել:
Հակոբ Կազանջյանը հիշեցրել է, որ Ալեն Սիմոնյանը չպետք է հայտարարեր, որ Թուրքիայից տարածքային պահանջներ չունենք, ինչի հետևանքով հայ-թուրքական հարաբերությունները հաստատելու գործընթացից այդ նախապայմանը Հայաստանը դուրս է հանել:
Սինանյանը պատասխանել է, որ Ալեն Սիմոնյանի ասածների հետ ինքը կապ չունի:
Սիմոն Այնեջյանն էլ հիշեցրել է, որ Զարեհ Սինանյանը Կիպրոսում մասնակցել է մի ժողովի, որի նպատակը թուրքական ծավալապաշտությունը կանխելն է և համոզմունք հայտնել, որ ՀՀ իշխանությունները լրիվ այլ նպատակ ունեն:
Սիմոն Այնեջյանը հայտարարել է, որ Հայաստանի այսօրվա իշխանության որևէ ներկայացուցչի ներկայությունը նվաստացնում է կազմակերպված ժողովի իմաստը, քանի որ Թուրքիայի ծավալապաշտության դեմ պայքարի օրակարգ այսօրվա Հայաստանի իշխանությունը չունի:
Հարակից հրապարակումներ`
- Ցանկալի փոփոխություն չէ, իսկ թե ինչով է պայմանավորված, ես կարող եմ կռահել, բայց չեմ ուզում կռահել. Զարեհ Սինանյան
- Հաջորդ տարի Հայաստանը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում
- Ամերիկահայերը Զարեհ Սինանյանին դիմավորել են «Զարեհ՝ դավաճան» գրությամբ պաստառով ու Արցախի դրոշով
- Հունաստանը դատապարտել է Կիպրոսի թուրքական հատվածում Վարոշայի լողափի նոր հատվածի անօրինական բացումը
- Ուկրաինայից հայ փախստականներին Հայաստանում պահանջել էին վճարովի ՊՇՌ թեստ հանձնել. Զարեհ Սինանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան