Մոսկվայի հարավում գտնվող հանրակացարանում բռնկված հրդեհից ութ մարդ է զոհվել
Մոսկվայի հարավում գտնվող հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս երեքը՝ վիրավորվել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Ալմա-Ատինսկայա փողոցի 7 շենքի, 2-րդ մասնաշենքում հրդեհ է բռնկվել, ութ մարդ հայտնաբերվել է առանց կյանքի նշանների, երեք հոգի բժիշկների կողմից հետազոտվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հրդեհը բռնկվել է 16 հարկանի շենքի առաջին հարկում, տարածքը տարածվել է 150 քմ. մ. և մարվել ժամը 00:47-ին։
Մամուլի ծառայությունից հատնում են, որ դեպքի վայր է ուղարկվել ՌԴ ԱԻՆ կենտրոնական գրասենյակի հանձնաժողովը։
Հարակից հրապարակումներ`
- Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 8.5 հա տարածքում բռնկված հրդեհները
- Մոսկվայում Մարշալ Ժուկովի տան հրդեհը սկսվել է Իլհամ Ալիևի քրոջ բնակարանից
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում