Ես հայտնվել եմ ազատության մեջ ոչ նրա համար, որ իշխանությունն ինձ բաց է թողել. Ավետիք Չալաբյան
«Սա հետապնդում է Նիկոլ Փաշինյանի կողմից, իր անձնական պատճառների մասին չեմ ուզում այսօր խոսել, բայց այն, որ սա քաղաքական հետապնդում է՝ կասկած չկա, և այն տարածվում է նաև ընտանիքիս որոշ անդամների վրա»,-իր գործի քննության համար հրավիրված դատական նիստի մեկնարկին լրագրողների հայտնեց Ավետիք Չալաբյանը:
Որպես ասվածի հիմնավորում՝ նա բերեց այն փաստը, որ 18 տարի աշխատելուց հետո, լինելով ԿԲ-ի պատկառելի, փորձառու ղեկավարներից մեկը, իր եղբայրը ստիպված է եղել հեռանալ բանկից, քանի որ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ նրանից այն պահանջել են՝ ստիպելով դիմում գրել:
«Պահանջել են բացարձակ ապօրինի, քանի որ Կենտրոնական բանկն անկախ մարմին է, գործադիր իշխանությանը չենթարկվող, և վերջինս որևէ իրավունք չունի խառնվելու ԿԲ-ի գործերին: Ավելին ասեմ՝ այդ միջամտությունը խախտում է Սահմանադրությունը և ես համոզված եմ, որ ժամանակը կգա և ովքեր այդ միջամտությունն արել են, պատիժ կկրեն»,-հայտարարեց Չալաբյանը՝ հավաստիացնելով, որ իր եղբայրը, պաշտոնի բերումով, պահպանել է նաև քաղաքական չեզոքություն:
Նրա խոսքով՝ իր դեմ հարուցված քրեական գործը պղպջակ է, որի տակ լուրջ ապացույցներ գոյություն չունեն:
«Սա մոգոնած, տարբեր բաներից թքած-կպցրած գործ է, որի միակ նպատակը եղել է այս ամբողջ ընթացքում ինձ ապօրինի կերպով ազատությունից զրկելը»,-ասաց նա և բացատրեց, որ եղած կասկածների հիմքով միջնորդել են իրեն կալանավորել և դատարանը բավարարել է հայցը երկու ապօրինի որոշումներով:
Ավետիք Չալաբյանը հայտնեց, որ իր փաստաբանն այդ որոշումները կայացրած դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, քանի որ նա որոշումների հիմքում ակնհայտ պաշտոնական կեղծիք է դրել՝ հիմնավորելով, որ ինքը ազատության մեջ կարող է խոչընդոտել նախաքննությանը, այն դեպքում երբ դատարանի դահլիճում քննիչը հայտարարել էր, որ նախաքննությունն ավարտված է :
«Ես հայտնվել եմ ազատության մեջ ոչ թե նրա համար, որ իշխանությունն ինձ բաց է թողել, այլ նրա համար, որ նա չի կարողացել շարունակել ինձ անազատության մեջ պահելու պռակտիկան, քանի որ կալանքի ժամկետը լրացել է և նրանք չեն կարողացել այն երկարաձգել՝ դատական նիստի հետաձգման պատճառով»,-ասաց Ավեռիք Չալաբյանը և հավանական համարեց, որ այսօրվա դատական նիստում իշխանությունը նորից փորձելու է իրեն վերադարձնել անազատության:
Վերջինս նաև հայտարարեց, որ կալանավայրում իր նկատմամբ ճնշումներ չի եղել, դրա պատերից դուրս է եղել՝ նաև իր հարազատների հանդեպ:
Հարակից հրապարակումներ`
- Ակնհայտ է, որ այս շտապողականության նպատակը Ավետիք Չալաբյանին կրկին կալանավորելն է. Մենուա Սողոմոնյան
- Պայքարը շարունակվում է․ Ավետիք Չալաբյան
- Ավետիք Չալաբյանի եղբայրն ազատվել է ԿԲ իր պաշտոնից
- Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է
- Այսօր ժամը 21։00-ին Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի ՔԿՀ-ից. Պաշտպաններ
- Ավետիք Չալաբյանը վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել դատարան
- «Իրավաբանների հայկական ասոցիացիան» մտահոգություն է հայտնել քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ
- Ավետիք Չալաբյանը՝ դատարանում. Փաշինյանն իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրականացնում է հետապնդում
- Մեկնարկում է Ավետիք Չալաբյանի դատաքննությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան