Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվում են դատապարտել Ուկրաինայի հակամարտությունը
Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվել են միանալ ամերիկյան երկրների դիրքորոշմանը Ուկրաինայում հակամարտությունը դատապարտելու հարցում: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է հինգշաբթի օրը Բրազիլիայում կայացած Ամերիկայի պաշտպանության նախարարների 15-րդ համաժողովի (CDMA) ավարտին ընդունված հռչակագրում։
«Արգենտինան և Բրազիլիան, իրենց միջազգային քաղաքականությանը սկզբունքների համաձայն, ճանաչում են ՄԱԿ-ի դերը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման հարցում և այս կազմակերպությունը համարում են համապատասխան լիազորություններ ունեցող հարթակ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար», երկու երկրներ պարզաբանում են ներկայացրել փաստաթղթում:
Մեքսիկան, իր հերթին, կարծում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը չի մտնում CMDA-ի իրավասության մեջ և միանում է ՄԱԿ-ի դերի վերաբերյալ Արգենտինայի և Բրազիլիայի կարծիքին։
Փաստաթղթի տեքստից երևում է, որ Հայիթին, Գվատեմալան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կանադան, Կոլումբիան, Պարագվայը, ԱՄՆ-ը և Էկվադորը կրկին «խստորեն դատապարտել են» Ուկրաինայի ռազմական գործողությունները։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլի ստադիոնում թուրք ֆուտբոլասերները ուկրաինացիների գոլից հետո վանկարկել են Պուտինի անունը
- Բեռլինը թույլատրել է 1,7 միլիարդ եվրո արժողությամբ 100 հաուբից վաճառել Ուկրաինային
- Ուկրաինայում հայտարարել են, որ գնելու են 7,1 մլն դոլարի անօդաչու թռչող սարքեր
- Ուկրաինական օդանավակայանները վերազինվելուց հետո կկարողանան ընդունել F-16 կործանիչներ
- Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան