Արսեն Գասպարյանն ընտրվել է ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Գասպարյանը: Ընտրությունը տեղի է ունեցել հուլիսի 29-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում: Արսեն Գասպարյանը Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել 2022թ-ի հունվարի վերջին:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Արսեն Գասպարյանը ներկայացրել է վեց ամսվա ընթացքում Բուսաբանության ինստիտուտում կատարած աշխատանքներըմ նշել, որ նախատեսվում է Երևանի բուսաբանական այգու սահմանների ճշգրտում, ինստիտուտի գիտաշխատողների տպագրությունների ավելացում Scopus/WebofScience շտեմարաններում, երիտասարդ գիտնականների համար ծրագրերի և միջոցառումների իրականացում, նոր լաբորատորիաների հիմնում և սարքավորումներով լաբորատորիաների վերազինում:
Բնապահպանական ծրագրերից և ծառայություններից նախատեսվում է Ex-situ պահպանություն, վտանգված տեսակների վերաբնակեցում, կենսաբազմազանությանմոնիթորինգ, տնկարանային և ջերմոցային տնտեսության վերականգնում, կանաչապատում և բույսերի վաճառք, խորհրդատվական ծառայությունների մատուցում:
Արսեն Գասպարյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, 12 գիտական հոդվածի, 2 մենագրության, 5 թեզիսի հեղինակ է: Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ ԷմմանուելՍերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումն իրենց հայտնաբերած քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Արսեն Գասպարյանի՝ Ramalinaarsenii: