Հյուսիսային Մակեդոնիան T-72 տանկեր է փոխանցել Ուկրաինային, որոնք նվեր էր ստացել ՌԴ-ից
Հյուսիսային Մակեդոնիայի պաշտպանության նախարարությանը պատկանող T-72 տանկերի շարասյունը շարժվում է դեպի Ուկրաինա։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով սերբական հեռուստատեսությանը և Մակեդոնիայի ռազմական գերատեսչության հայտարարությանը։
Նշվում է, որ Հյուսիսային Մակեդոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ խոսքը երրորդ սերնդի տանկերի մասին է։ Նրանք պատկանում էին այն ստորաբաժանմանը, որը շուտով պետք է լուծարվի:
«Գերատեսչությունը չի նշում, թե քանի տանկ է հանձնվել ուկրաինական կողմին»,-ասվում է լուրում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Մակեդոնիան զինված է եղել 31 T-72 տանկով, որոնք նրան 2000 թվականին փոխանցել է Ռուսաստանի Դաշնությանը՝ ալբանացի անջատողականների դեմ պայքարում տրամադրած աջակցության շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան մտադիր է առաջիկա շաբաթներին Ուկրաինային զենքի նոր խմբաքանակ ուղարկել
- Կիևին հեռահար զենքի մատակարարումները կընդլայնեն հատուկ գործողության աշխարհագրությունը. Լավրով
- ԵՄ-ում զենքը սկսել է պակասություն անել
- ՆԱՏՕ-ն չի բացառում ժամանակակից զենքի փոխանցումը Ուկրաինային
- Անկարան այսուհետև ավելի զգուշավոր է Ուկրաինային զենք վաճառելու հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան