Անհանգստանա՞լ, թե՞ ոչ. տնտեսագետը՝ կուտակային կենսաթոշակային գումարների նվազման մասին
2014 թվականից սկսած Կենսաթոշակային ֆոնդերն ունեցել են բավականին բարձր եկամտաբերություն. տարեկան միջին եկամտաբերությունը կազմել է մոտ 7%։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով Կենսաթոշակային կուտակային համակարգում ստեղծված իրավիճակին։
Նշենք, որ 2022 թվականի երկրորդ եռամսյակում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի հաշվետվությունների համաձայն՝ քաղաքացիների և պետության կողմից կուտակված հաշվի արդյունքում կենսաթոշակային հաշվի մնացորդը նվազել է, և քաղաքացիները մտավախություն ունեն, որ թոշակի անցնելուց հետո բավարար գումար չեն ունենալու։
Տնտեսագետը ստեղծված իրավիճակ պայմանավորում է աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներով։ «Այս տարվա առաջին կիսամյակում եկամտաբերությունը եղել է բացասական, ինչը հիմնականում պայմանավորված է արտարժույթի նկատմամբ դրամի կտրուկ արժևորմամբ, արտասահմանյան արժեթղթերի, ինչպես նաև հայկական պետական պարտատոմսերի և բաժնետոմսերի արժեզրկմամբ»,- ասաց նա։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության բացասական միտումները շարունակական կլինեն, թե ոչ, կախված է նրանից, թե առաջին հերթին ինչ զարգացումների կլինեն փոխարժեքի շուկայում։ «Եթե փոխարժեքը կայունանա, ապա ֆոնդերի կորցրածը հիմանականում կվերականգնվի»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարում է լիցենզավորված երկու կազմակերպություն: Դրանք են ֆրանսիական «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։ Ֆոնդերից յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան