«Նիկոլ ֆոկուսնիկը»․ Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլի ամենամեծ ֆոկուսը կայանում է նրանում, որ ընդամենը թրաշ պահելով ինքը ժողովրդի մի ստվար հատվածին համոզեց, որը ինքն այլևս այն հին Նիկոլը չէ, Լևոն տեր-Պետրոսյանի աճեցրած, Գռզոյի հովանավորյալ Նիկոլը չի, ինքը թազա է, թրաշով ուրիշ տղա է»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը ՝ անդրադառնալով «Հայաստանում 30 տարվա թալանին»։
Սաղաթելյանի խոսքով՝ այս իշխանությունը Հայաստանի նորագույն պատմության ամենահին թալանչիներն են։
«ՔՊ պատգամավոր Նիկոլի մտերիմ, ես կասեի՝ հովանավոր Խաչատուր Սուքիասյանի, նույն ինքը՝ Գրզոն, հայրը 1994 թվականին ընդամենը 5500 թե 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհում է Աբովյան-Արամ փողոցների խաչմերուկների հայտնի պատմամշակութային շենքը, որը տեղի է ունենում այն պայմանով, որ այս շենքը պետք է լինի հայ մշակութային գործիչների ակումբ և հայ նկարիչների նկարների վաճառքի սրահ։ Վերանորոգում են շենքը, որից հետո Գրզոյի հայրը սկսում է ծայեցնել շենքը սեփական բիզնեսների համար։ Առ այսօր այդ շենքը ծառայում է Գրզոյի բիզնեսներին»,- ասաց Սաղաթելյանը։
Իսկ ով էր կանգնած սեփականաշնորհման հետևում, Սաղաթելյանը հայտնեց, որ ՀՀ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Նոր Հայաստանում ամենահին օլիգարխի դրածոն հանդիսանում է երկրի նախագահ»,- ասաց նա։
Ավելի մանրամասն ՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան