Սենատն ընդունել է 280 միլիարդ դոլար արժողությամբ նախաձեռնություն՝ ԱՄՆ-ում միկրոչիպերի արտադրության համար
ԱՄՆ-ի Սենատն ընդունել է 280 միլիարդ դոլար արժողությամբ նախաձեռնություն, որը կխթանի միկրոչիպերի ներքին արտադրությունը և կաջակցի առանցքային արդյունաբերությանը:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, մեկուկես տարի աշխատանքից հետո ԱՄՆ-ի Սենատը ձայների 64-ը 33-ի հարաբերակցությամբ ընդունել է օրենսդրություն, որը խթանում է երկրի միկրոչիպերի արդյունաբերությունը:
Սենատի մեծամասնության ղեկավար Չաք Շումերը հայտարարել է. «Ես հավատում եմ, որ օրենքի ստորագրման դեպքում այն կրկին կարթնացնի հայտնագործությունների, նորարարությունների և լավատեսության ոգին, որոնց արդյունքում էր Ամերիկան հայտնվել աշխարհի նախանձի ուշադրության կենտրոնում»:
Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել էր, որ օրենսդրությունը կնվազեցնի Ամերիկայի կախվածությունը Չինաստանից․ «Ամերիկան այլևս երբեք կախված չի լինի օֆշորային ինչ-որ ապրանքից, որը ստեղծվել է այստեղ, արտադրվել է Ամերիկայում, հորինվել է այստեղ: Եվ մենք նորից կունենանք աշխատատեղեր այստեղ»։
Սենատոր Մարկ Ուորները կարծում է, որ այս ֆինանսավորումը ուղերձ է այն մասին, որ Միացյալ Նահանգները մեծ կանխավճար է ներդնում գլոբալ տեխնոլոգիական մրցավազքում իր առավելությունը պահպանելու համար և կանխում համաշխարհային մրցավազքն ընդդեմ Միացյալ Նահանգների:
Այսօր, երբ մեծաթիվ ամերիկացիներ են մտահոգված թույլ տնտեսությամբ և գնաճով, որոշ պահպանողականներ քննադատում են օրինագիծը, որը, ըստ նրանց հաջորդ տասնամյակի ընթացքում առաջ կբերի 79 միլիարդ դոլարի դեֆիցիտ:
Սակայն, հակառակ այս մտավախությանը, 17 հանրապետականներ քվեարկել են ֆինանսավորման օգտին: Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ ՄաքՔոնելն ասել է, որ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը: «Մենք պետք է համոզված լինենք, որ արտադրում ենք բացարձակապես անփոխարինելի ապրանքներ»,- նշել է նա:
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն օրենսդրությունը կընդունի արագ, որից հետո հաստատման համար կդրվի նախագահ Ջո Բայդենի սեղանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան