Արցախի «Երկարօրյա դպրոց» ծրագիրը մանկավարժների մրցույթ է հայտարարում
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մանկավարժական աշխատողներին և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին հրավիրում է մասնակցելու «Երկարօրյա դպրոց» (1-9-րդ դասարաններ) ծրագրի մանկավարժական աշխատողների նախնական ընտրության հարցազրույցներին:
Արցախի ԿԳՄՍ-ից հայտնում են, որ այս փուլում ընգրկված են Ստեփանակերտի Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրը, Վաղուհասի և Առաջաձորի համայնքների դպրոցները։
Երկարօրյա ծրագրի մանկավարժական աշխատողները պատասխանատու են լինելու տարրական և միջին դպրոցի երկարօրյա ծրագրի կազմակերպման և իրականացման համար: «Երկարօրյա դպրոց» ծրագրի հնարավորություններին և գործիքներին ծանոթանալու համար առաջիկայում կազմակերպվելու են համապատասխան վերապատրաստումներ, որից հետո կկազմակերպվի մրցույթ:
Թափուր տեղերը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն մանկավարժական կրթություն։ Երեխաների հետ աշխատելու մեթոդների, հնարների և տեխնոլոգիաների իմացություն:
Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։ Microsoft Word, Power Point ծրագրերի իմացությունը պարտադիր է: Հայերեն բանավոր և գրավոր խոսքին տիրապետելու բարձր մակարդակ։ Կազմակերպչական-վարչարարական ունակություններ, վերլուծական կարողություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու հմտություն, նորարարական և ստեղծագործական հմտություններ։ Պաշտոնը ենթադրում է ներգրավվածություն ինչպես դպրոցի, այնպես էլ համայնքի կրթադաստիարակչական աշխատանքներում:
Մանկավարժական առավելագույն փորձառությունը և օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Մրցույթի արդյունքում հավասար միավորների դեպքում՝ նախապատվություն կտրվի պատերազմի հետևանքով տեղահանված, մանկավարժի որակավորում ունեցող անձանց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան