Բոբ Դիլանն այլևս չի մեղադրվում բռնաբարության մեջ
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանին բռնաբարության մեջ մեղադրող կինը 50 տարի անց հետ է վերցրել իր հայցը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է New York Post-ը։
Երաժշտի բռնության ենթադրյալ զոհը ցանկացել է անհայտ մնալ։ Նա պնդում էր, որ Դիլանը բռնաբարել է իրեն 1965 թվականին, երբ նա 12 տարեկան էր։ Մեկ տարի շարունակ երգչի փաստաբանները վիճարկում էին հայցը՝ պատճառաբանելով, որ այն ներկայացվել է հսկայական վճար ստանալու համար։
Օրերս երգչուհու փաստաբանը հայտնել էր, որ գործը փակվել է։ Նրա խոսքով, նույն հիմքով հայցվորին արգելվել է երկրորդ հայց ներկայացնել։
«Այս գործը փակված է. Վրդովեցուցիչ է, որ այն ընդհանրապես նախաձեռնվել էր: Մենք ուրախ ենք, որ հայցվորը հրաժարվել է իր փաստաբանների պատրաստած այս հորինվածքից»,- ասել է Դիլանի փաստաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա