Թուրքիայում հրդեհը տարածվել է հյուրանոցի ուղղությամբ
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա գավառում ուրբաթ օրը անտառային հրդեհ է բռնկվել։ Եվրանյուզը գրում է, որ քամու պատճառով կրակը տարածվել է դեպի հյուրանոցի տարածքի, որը նաև ծառայում է որպես վերապատրաստման դպրոց զբոսաշրջության ոլորտում աշխատող ուսանողների համար: Կրակների մեջ է հայտնվել նաև բնակելի թաղամասեր։ Հրդեհը մարելու համար ներգրավվել են Մուղլայի շրջանային անտառտնտեսության և հրդեհաշիջման ավիացիայի խմբերը՝ 5 ինքնաթիռ և 7 ուղղաթիռ։
Հրդեհ է բռնկվել նաև Ֆրանսիայում։ Ժիրոնդի պրեֆեկտուրան ուրբաթ օրը հայտնել է, որ հրդեհը, որն այրել է 7000 հեկտար անտառ այժմ վերահսկելի է, բայց դեռ չի մարվել:
Ավելի վաղ Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել էր, որ երկրում սպասվում է ռեկորդային ամենաչոր հուլիսը: Ներկա իրավիճակը հանգեցնում է ջրի նկատմամբ ավելի ու ավելի խիստ սահմանափակումների։
Հարակից հրապարակումներ`
- Միջերկրական ծովում ջուրը տաքացել է մինչև 30 աստիճան
- «Ջերմային նոկաուտ». Ծայրահեղ շոգը սպանում է եվրոպացիներին
- Ֆրանսիացիները շոգի պատճառով զրկվել են իրենց սիրելի համեմունքից՝ մանանեխից
- Անոմալ շոգեր Եվրոպայում
- Ինչպես պաշտպանել երեխաներին շոգից. մանկաբույժի խորհուրդները
- Իսպանիայում և Պորտուգալիայում շոգի պատճառով ավելի քան 1700 մարդ է մահացել