Ուկրաինա զենքի մատակարարումն երկարացնում է հակամարտությունը. Լավրովը՝ Բլինքենին
Հուլիսի 29-ին ամերիկյան կողմից նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը միայն երկարացնում է հակամարտությունը և բազմապատկում զոհերը։
«Պետքարտուղարի ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ խաղաղ բնակչության դեմ լայնորեն կիրառվող ամերիկյան և ՆԱՏՕ-ի զինատեսակներով Ուկրաինայի զինված ուժերի և ազգային գումարտակների շարունակական զինումը միայն երկարացնում է Կիևի ռեժիմի հոգեվարքը, ձգում հակամարտությունը և բազմապատկում զոհերը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում հայտարարել են, որ գնելու են 7,1 մլն դոլարի անօդաչու թռչող սարքեր
- Եվրամիությունը 1 միլիարդ եվրոյի վարկ է հատկացրել Ուկրաինային
- ԱՄՆ-ը չի դիտարկում առաջիկայում Ուկրաինային կործանիչներ մատակարարել
- ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 580 հարվածային ԱԹՍ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին