Միջերկրական ծովում ջուրը տաքացել է մինչև 30 աստիճան
Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է 30 աստիճանի։ Դա միջինից չորսից վեց աստիճանով բարձր է, և այս «ծովային շոգն» արդեն ազդում է կենսաբազմազանության վրա:
Եվրանյուզը գրում է, որ ջերմային անոմալիան անհանգստացնում է գիտնականներին, քանի որ Միջերկրական ծովն արագորեն տաքանում է, ինչը կլիմայի փոփոխության ամենատեսանելի հետևանքներից մեկն է:
Բարձր ջերմաստիճանը ոչնչացնում է ծովախոտի փխրուն հուները: Համարվելով ծովի թոքերը՝ այն կենսական միջավայր է այժմ անհետացող շատ տեսակների համար:
«Մենք հաշվել ենք մոտ հիսուն տեսակ, որոնց սպառնում է մահացությունը ծովի յուրաքանչյուր շոգ ալիքի ժամանակ»,- ասել է օվկիանոսագետ Ժան-Պիեռ Գատուզոն։
Նման պայմաններում էկոհամակարգին վնասող վտանգավոր ձկներ են սկսել բազմանալ։ Մոտ հազար էկզոտիկ տեսակներ արդեն գաղթել են Միջերկրական ծովի ափեր։
Հարակից հրապարակումներ`
- «Ջերմային նոկաուտ». Ծայրահեղ շոգը սպանում է եվրոպացիներին
- Ֆրանսիացիները շոգի պատճառով զրկվել են իրենց սիրելի համեմունքից՝ մանանեխից
- Անոմալ շոգեր Եվրոպայում
- Ինչպես պաշտպանել երեխաներին շոգից. մանկաբույժի խորհուրդները
- Իսպանիայում և Պորտուգալիայում շոգի պատճառով ավելի քան 1700 մարդ է մահացել
- Եվրոպայում «կարմիր» շոգի պատճառով մահերը շարունակվելու են
- Անոմալ շոգը կխանգարի Եվրոպային վերականգնել գազի պաշարները ձմռան նախաշեմին
- Շոգը Ֆրանսիայում ջերմաստիճանի ռեկորդներ է սահմանում
- Իսպանիայում հինգ օրվա ընթացքում անոմալ շոգից մահացել է 237 մարդ
- Ինչպես դիմակայել շոգին
- Խաղաղ օվկիանոսում մահացու շոգի պատճառը մարդն է
- Եվրոպայում սպասվում է անոմալ շոգ ամառ
- Գիտնականները զգուշացրել են մոտեցող անտանելի շոգերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան