Շակիրային 8 տարվա ազատազրկում է սպառնում հարկերից խուսափելու համար
Իսպանիայի դատախազությունը պահանջել է ավելի քան ութ տարվա ազատազրկում և խոշոր տուգանք կոլումբիացի երգչուհի Շակիրայի համար, ով մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է El Pais հրատարակությունը։
Դատախազությունը պահանջում է Շակիրային ազատազրկել ութ տարի 2 ամսով։ Նրան սպառնում է նաև ավելի քան 23 միլիոն եվրո տուգանք:
Շակիրան մեղադրվում է 2012- 2014 թվականներին 14,5 միլիոն եվրո ընդհանուր գումարի հարկերից խուսափելու մեջ: Երգչուհու փաստաբանները պնդում են, որ այն ժամանակ նա թագավորության հարկատու չի եղել, քանի որ տարեկան 183 օրից ավելի չի ապրել այնտեղ։
Դատավարության նախօրեին դատախազությունը Շակիրային առաջարկել է ազատազրկումը փոխարինել տուգանքով, սակայն երգչուհին հրաժարվել է գործարքից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան