Սանկտ Պետերբուրգում՝ աշխարհում առաջին անգամ կատարվել է նախասրտերի ուռուցքի վիրահատություն
Վիրաբույժներն առաջին անգամ ձախ նախասրտերի ուռուցքի հեռացման վիրահատություն են կատարել, ընդորում թոքային երակները նորից կարվել են օրգանի խոռոչում։ Այս մասին «Գազետա․ռու»-ի փոխանցմամբ, հայտնել են Սանկտ Պետերբուրգի համալսարանի մամուլի ծառայությունից։
Հիվանդը գրեթե 13 տարի պայքարել է քաղցկեղի դեմ, անցել է մի քանի վիրահատություններ և քիմիաթերապիայի կուրսեր։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի բժիշկները, Ուռուցքաբանության բաժանմունքի մասնագետներից կազմված թիմը, կրծքային և սրտային վիրաբույժները տասը ժամ շարունակ կատարել են բարդ վիրահատությունը՝ կնոջը փրկելու համար։
Վիրահատական միջամտությունը հաջողությամբ ավարտվել է, ուռուցքն ամբողջությամբ հեռացվել է համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ թոքային երակները հետ են կարել նախասրտում։
Սանկտ Պետերբուրգի համալսարանի բժշկական հարցերով փոխտնօրեն Ռոստիսլավ Պավլովը նման վիրահատությունը բեկումնային է վիրաբուժության ոլորտում։ Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի Ն.Ի. Պիրոգովի անվան կլինիկայի բժիշկները կկարողանան ժամանակին որակյալ օգնություն ցուցաբերել հիվանդներին։