Վրաստանում սգո օր է
Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով հուլիսի 30-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր։ Այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։
Վարչապետն իր ցավակցությունն է հայտնում մահացածներիի ընտանիքի անդամներին և հարազատներին։
«Խորը ցավ եմ հայտնում Գուդաուրիում ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների, փրկարարների և բժիշկների մահվան կապակցությամբ։
Այս դժվարին պահերին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում մահացածի ընտանիքի անդամներին ու հարազատներին, ՆԳՆ ղեկավարությանը, մեր ողջ հասարակությանը։
Ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում կհայտարարվի սգո օր»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, ասում է Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Վրացական Գուդաուրի լեռներում Վրաստանի սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռ է կործանվել: Կործանված ուղղաթիռում գտնվող բոլոր ութ անձինք զոհվել են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում