Տրանսպորտային միջոցները մինչև հերթագրման օրը հնարավոր է լցավորել՝ գազալցակայաններում ներկայացնելով հերթագրման փաստաթուղթը
Օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ, հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, ինչպես նաև տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու կարևորությունը և գազաբալոնների վկայագրման գործընթացի արդյունավետ ու պատշաճ կազմակերպումը, գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցների գազալցակայաններում լցավորումը ս.թ. օգոստոսի 1-ից հետո իրականացնելու համար գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը։
Համակարգում հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լցավորվել գազալիցքավորման կայաններում։
Տրանսպորտային միջոցները գազալիցքավորման կայաններում կարող են լցավորվել՝ ներկայացնելով լիցենզավորված ընկերություններում գազաբալոնների վկայագրման համար հերթագրումը հավաստող փաստաթուղթը, որը պետք է ներառի տրանսպորտային միջոցի համարանիշը, վկայագրման համար սահմանված օրը և հաստատված լինի լիցենզավորված կազմակերպության կնիքով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան