«Toyota»-ն Թուրքիայում ժամանակավորապես փակում է իր գործարանը
Ավտոարտադրության ոլորտում գործող ընկերությունները, որոնք ցնցվել են այնպիսի ճգնաժամերից, ինչպիսիք են Covid-19-ի համաճարակը, չիպերի ճգնաժամը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, ամռան ամիսներին ժամանակավորապես դադարեցնում են արտադրական գործընթացը:
«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, ճապոնական ավտոարտադրող «Toyota» ընկերությունը նույնպես որոշել է որոշ ժամանակով փակել Թուրքիայում գտնվող խոշոր գործարանը:
Ընկերության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ օգոստոսի 1-ից սկսած ժամանակավորապես դադարեցվելու է Թուրքիայի Սաքարյա շրջանում գտնվող իր գործարանի արտադրական աշխատանքը։ Պատճառը սպասարկման, վերանորոգման ոլորտներում քաղաքականությանև վերանայման աշխատանքներն են։
Ընկերությունը նախատեսում է արտադրական գործընթացը վերսկսել սույն թվականի օգոստոսի 14-ից։
Ավելի վաղ Թուրքիայում արտադրական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու որոշում էին կայացրել նաև «FIAT», «Ford Otosan» ընկերությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները