Հայ մարզիկները կմասնակցեն աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությանը
Կոլումբիայի Կալի քաղաքում օգոստոսի 1-6-ը կանցկացվի աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունը: ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ ստուգատեսին կմասնակցեն նաև արտաշատցի եռացատկորդ Գոռ Հովակիմյանը և կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը: Նրանք նախապատրաստվել են Ֆրանսիայում ՝ տեղի ֆեդերացիայի հովանավորությամբ և արդեն այսօ մրցավայր կմեկնեն կապանցի մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ: Նրանց Կոլումբիայում կդիմավորի ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
Նշած ցատկորդներին կփոխարինեն մեր ազգային հավաքականի անդամներ, կապանցի ցատկորդներ , անվանի եռացատկորդ Լևոն Աղասյանը, Յանա Սարգսյանը և Մարիետա Մինասյանը՝ մարզիչ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Երկշաբաթյա հավաքից հետո Ֆրանսիայից մարզուհիները կվերադառնան հայրենիք, իսկ Լևոն Աղասյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմիանա գյումրեցի միջին տարածության վազորդ Երվանդ Մկրտչյանին / 1500 մետր / և ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանին: Մեր երկյակի անդամները իրենց վարպետությունը կցուցադրեն օգոստոսի 15 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում: