ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում
Համաձայն զինված ուժերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում։
ՊՆ-ից հայտնում են, որ դրանց նպատակ է ստուգել զորքերի մարտունակությունը, իրավիճակին համահունչ արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամաս
- «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ» ասելով՝ այս իշխանությունը նկատի ունի Արցախում գտնվող ռազմական տեխնիկան, որի դուրսբերումն Ադրբեջանի պահանջներից մեկն է»