ՀՀ հումանիտար առաքելության բժիշները 3.5 տ առողջապահական պարագաներ են տվել Հալեպի ԲԿ–ներին
Հուլիսի 30-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին հերթական անգամ փոխանցել է 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ: Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ից։
Ըստ աղյուրի, Սիրիայի առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների և ամենօրյա օժանդակության համար: