Հաջորդ հանրահավաքը՝ սեպտեմբերի 2-ին
«Մենք պայքարում ենք ոչ միայն այս ազգադավ իշխանությունների, այլ նրանց իշխանության բերածների՝ նրանց տերերի դեմ, որոնք մինչև հիմա ամեն ջանք գործադրում են սրանց իշխանության պահելու համար»,- «Դիմադրություն» շարժման երթից հետո շարունակվող հանրահավաքին ասաց ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա պարզաբանմամբ՝ անհանգստություն կա Ադրբեջանում և Թուրքիայում, որոնք սատարում են Հայաստանի իշխանություններին։
«Այս պայքարում հավատը սեփական ուժերի և մեկս մյուսի նկատմամբ վստահությունը չափազանց կարևոր է։ Մեր երկիրն այնպիսի ճգնաժամի մեջ է, որ որևէ մեկը, որևէ քաղաքական ուժ ի վիճակի չէ դիմագրավելու այն մարտահրավերները, որոնք կանգնած են մեր երկրի առջև։ Մեզ իրականում անհրաժեշտ է համախմբում։ Ստեղծված իրավիճակի ելքը՝ լայն համախմբումն է։ Պետք է ձևավորվի արժանավորների Կառավարություն»,- ասաց Սաղաթելյանը։
Քաղաքական գործիչը կարծում է, որ այս իշխանությանը պետք է հեռացնել միասնական ուժերով։
Իշխան Սաղաթելյանը նաև խոսեց այն մասին, որ իշխանությունները հաճախ պիտակավորում են ընդդիմությանը ՝ ասելով « նախկիններ, թալանչիներ», այս կերպ փորձել վարկաբեկել։
«Վերցրեք բոլոր այն անունները, ում մասին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ խոսել է, հարցադրումներ է արել, թե որտեղից այս տունը, բիզնեսը, այսօր բոլորն իր կողքին են, իր հետ «փայ» են, իր հետ նույն են։ Եթե շարունակեն այս շարժմանն անուներ կպցնել հատ-հատ բոլորի անունները տալու ենք։ Հերիք եղավ ու բոլ եղավ, որ այս հարթակին կանգնած մարդիկ պատասխան տան ամեն մի գող ու խուժանի համար։ Այսօր դրանք բոլորը Նիկոլ են, Նիկոլի հետ «փայ» են և միասին շարունակում են այս երկիրը թալանել»,- ասաց Սաղաթելյանը։
Քաղաքական գործիչը վստահ է՝ այս շարժման մասնակիցներն են մեր երկրի իմունիտետը։
«Այս հրապարակում ձևավորվել է հայ ժողովրդի առողջ կորիզը, որի հիման վրա ստեղծելու ենք որակական նոր պետություն»,- ասաց նա։
Անդրադառնալով շարժման առաջիկա անելիքներին, Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ օգոստոս ամսին լինելու են մարզային այցելություններ։ Նրա խոսքով՝ արդեն ձևավորվել են մարզային խորհուրդները։
Օգոստոսի կեսին նածատեսված է նաև համահայկական դիմադրության ֆորում, որտեղ կհրավիրվեն Հայաստանից , Արցախից, Սփյուռքից քաղաքական ուժերի հայտնի գործիչներ և մտավորակներ։
Սաղաթելյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 2-ին Արցախի հանրապետության անկախության օրվա առթիվ Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ Նույն օրը նախատեսված են հանրահավաքներ և միջոցառումներ նաև Արցախում։
Հարակից հրապարակումներ`
- Կարո՞ղ եք պատկերացնել այդ ինչեր է խոստացել, որ Էրդողանը պահանջում է կոնկրետ գործողություններ․ Մամիջանյան
- «Դիմադրություն» շարժման երթը՝ Երևանի կենտրոնում
- Մեր փողոցային պայքարն այս պահին այլընտրանք չունի․ Սաղաթելյան
- Մարդու ճակատագրի խեղման մեջ ԵՄ դեսպանն առնվազն օժանդակող է․ Արամ Վարդևանյան
- «Նիկոլ ֆոկուսնիկը»․ Վազգեն Սաղաթելյան
- Այս պայքարն ազնիվ է, ուղին՝ շիտակ, իսկ հաղթանակը՝ մոտ․ Նարեկ Մանթաշյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան