Իտալիան երաշտի ճիրաններից փորձում է փրկել բրինձն ու ձուկը
Իտալիան ապրում է երաշտի դրամատիկ դրվագ, որը քայքայում է բերքը, սպանում ձկներին և հարվածում տեղական բիզնեսին: Եվրանյուզի լրագրող Խուլիան Լոպես Գոմեսը ճանապարհորդել է երկրի հյուսիսով՝ ամեն ինչ սեփական աչքերով տեսնելու համար։
«Հուլիսի մի շոգ երեկոյան ես ժամանեցի Միլանի Գարիբալդի կայարան: Երեկոյան ժամը 20-ն էր, ջերմաչափը 34 աստիճան էր ցույց տալիս, տոթ էր: Քաղաքի տաքսու վարորդները գործադուլ էին անում, ուստի հյուրանոց տանող ճանապարհը շատ ավելի երկար տևեց, քան ես պլանավորում էի։
Ջրի ծայրահեղ պակաս
Բախվելով վերջին 70 տարվա ամենասարսափելի երաշտի հետ՝ Իտալիայի կառավարությունը հուլիսի սկզբին արտակարգ դրություն է հայտարարել հյուսիսային հինգ շրջաններում: Ինձ խնդրեցին տեսանյութ պատրաստել, թե ինչպես է ջրի սակավությունն ազդում քաղաքացիների վրա և ինչպես են իշխանությունները փորձում հաղթահարել ճգնաժամը:
Թարգմանիչ հետ ես ճանապարհորդեցի մոտ 800 կիլոմետր տուժած երեք շրջաններով՝ Լոմբարդիա, Պիեմոնտ և Էմիլիա-Ռոմանիա: Մենք հանդիպեցինք բրնձագործների հետ, նրանք ասացին, որ կորցնում են իրենց արտերը։ Ջուրը չի հերիքում տնկարկները լցնելու համար։ Նմանատիպ իրավիճակ է եգիպտացորենի դաշտերում, ոռոգման ջրանցքները ծածկված են սարդոստայնով, ինչպես ֆիլմերում։
Գյուղատնտեսությունը երաշտից ամենաշատ տուժած ոլորտն է, բայց ոչ միակը։ Պիաչենցայից ոչ հեռու տեսա, թե ինչպես են մարդիկ փրկում սատկող ձկանը չորացող առվակից: Ձկանը դրել էին ջրի տարայի մեջ և տեղափոխել մոտակա գետեր։
Ի՞նչ են անում իշխանությունները
Ես հանդիպեցի գետերի գործակալության գլխավոր տնօրենի հետ։ Նա բացատրել է, որ վերջին 20 տարվա ընթացքում սա տարածաշրջանում իր տեսակի մեջ վեցերորդ ճգնաժամն է։ Նա ասաց, որ երաշտները կկրկնվեն, ուստի անհրաժեշտ են արդյունավետ զսպման ռազմավարություններ: Դրանց թվում են անձրևաջրերի կուտակումը, մաքրման նոր օբյեկտների նախագծումը, որոնք թույլ են տալիս օգտագործել վերամշակված ջուրը գյուղատնտեսության ոլորտում, խողովակների վերանորոգումը` արտահոսքերը կանխելու համար և ժամանակակից, «խելացի» ոռոգման համակարգերի մշակումը:
Բայց այս ամենը ժամանակ և գումար է պահանջում, ասում են պաշտոնյաները, քաղաքական գործիչները և ֆերմերները: Այդ ընթացքում պետք է կարճաժամկետ լուծումներ գտնել՝ որոշ տեղերում խմելու ջրի պակասը լրացնելու համար»,- պատմում է Եվրանյուզի լրագրողը։
Հարակից հրապարակումներ`
- Միջերկրական ծովում ջուրը տաքացել է մինչև 30 աստիճան
- «Ջերմային նոկաուտ». Ծայրահեղ շոգը սպանում է եվրոպացիներին
- Ֆրանսիացիները շոգի պատճառով զրկվել են իրենց սիրելի համեմունքից՝ մանանեխից
- Անոմալ շոգեր Եվրոպայում
- Ինչպես պաշտպանել երեխաներին շոգից. մանկաբույժի խորհուրդները
- Իսպանիայում և Պորտուգալիայում շոգի պատճառով ավելի քան 1700 մարդ է մահացել
- Եվրոպայում «կարմիր» շոգի պատճառով մահերը շարունակվելու են
- Անոմալ շոգը կխանգարի Եվրոպային վերականգնել գազի պաշարները ձմռան նախաշեմին
- Ամենաուժեղ երաշտը Իտալիայում՝ վերջին 70 տարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան