Նյու Յորք նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը հայտարարել է կապիկի ծաղիկի պատճառով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նախօրեին հաղորդվել էր, որ նահանգի պաշտոնյաները հայտարարել են կապիկի ծաղիկը «անմիջական սպառնալիք» հանրային առողջության համար դեպքերի աճող թվի ֆոնին։
«Ես նահանգում արտակարգ դրություն եմ հայտարարում, որպեսզի ուժեղացնենք վիրուսի բռնկումը վերահսկելու մեր շարունակական ջանքերը: Այս հրամանը թույլ է տալիս մեզ ավելի արագ արձագանքել և առողջապահության ոլորտի մասնագետներին հնարավորություն է տալիս լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ օգնելու ավելի շատ նյույորքցիների պատվաստմանը», - գրել է նահանգապետը Twitter-ում:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ում կապիկի ծաղիկ հիվանդության յուրաքանչյուր չորրորդ դեպքը բաժին է ընկնում Նյու Յորք նահանգին:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) վերջին տվյալների համաձայն՝ երկրում հայտնաբերվել է վարակի 5189 դեպք, որից 1345-ը՝ Նյու Յորքում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում ևս արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի վարակի տարածման հետ կապված։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց միջև: Սովորաբար մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Կապիկի ծաղիկի սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն:
Հարակից հրապարակումներ`
- Սան Ֆրանցիսկոն արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ծաղիկի պատճառով
- ՌԴ-ից ուղարկած Կապիկի ծաղիկի թեստերի օգտագործումից ստացել ենք միայն բացասական արդյունքներ. Անահիտ Ավանեսյան
- ԱՀԿ-ը տվյալներ չունի կապիկի ծաղկի դեմ պատվաստանյութերի արդյունավետության մասին
- Կապիկի ծաղիկը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում. ԱՆ
- Ճապոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը
- ԱՀԿ-ն կապիկի ծաղիկը միջազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել
- ԱՀԿ-ն քննարկել է կապիկի ծաղիկի պատճառով գլոբալ արտակարգ իրավիճակ մտցնելու հարցը