Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցություն է հայտնում Գուդաուրիում զոհվածների ընտանիքներին և հարազատներին
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։
«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին` ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,- նշում են Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Վրաստանում՝ Գուդաուրիում, սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու կործանվել։ Ուղղաթիռում գտնվող բոլոր ութ անձինք զոհվել են։
Այսօր Վրաստանում սգո օր է հայտարարված։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները