Կատարվեց իմ նպատակներից մեկը․ Չեմպիոն Գոռ Այվազյան
Վրաստանի հավաքականի անդամ Գոռ Այվազյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Այս մասին գրում է Jnews-ը։
«Սա շատ կարևոր հաղթանակ էր ինձ համար, քանի որ կատարվեց իմ նպատակներից մեկը»,- Jnews-ին ասաց Գոռ Այվազյանը:
Գոռը Ախալքալաքի շրջանից Կարծախ գյուղից է, բայց բնակվում է Երևանում: Նա հանդես է գալիս 92 կգ քաշային կարգում:
Նա եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է գերմանացի Դարիուս Կիֆերին։
Վրաստանը ևս մեկ ոսկե մեդալ է նվաճել առաջնությունում՝ աշխարհի չեմպիոն է դարձել 71 կգ քաշային ըմբիշ Անրի Փուտկարաձեն։