Ադրբեջանի իշխանությունը շարունակում է Արցախից հայերին վտարելու, բոլոր հայերին նվաստացնելու քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքը հայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ դրսևորվել է ատելության, ֆիզիկական ու հոգեբանական բռնության, դիտավորյալ կյանքից զրկելու հանցավոր վարքագծի մեջ, և ոչ մի հիմք չկա նույնիսկ ենթադրելու, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կարող է փոխել այդ ռազմավարությունը»,- Թելեգրամի ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Անդրադառնալով Արցախի Հանրապետության Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի՝ ադրբեջանական ԶՈւ կողմից վերջին կրակոցներին և վերջին օրերին հրադադրի ռեժիմի խախտման դեքպերին՝ նա գրել է, որ դրանք հերթական ապացույցներին են։
«Որքան էլ ադրբեջանական իշխանությունները խաղաղ ու քաղաքավարություն խաղան, միևնույն է, նրանք բացահայտորեն շարունակում են հայատյացության և ագրեսիվության քաղաքականությունը՝ Արցախից հայերին վտարելու և հայոց պետականությունը և բոլոր հայերին նվաստացնելու նպատակով:
Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական և բոլոր կողմերի համար արժանի երկխոսության և խաղաղության, հակամարտությունը չի կարող կարգավորվել և տարածաշրջանում չի կարող լինել երկարաժամկետ կայունություն։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն այլընտրանք չունեն, քանի որ մենք մեր ճակատագրի տերն ենք մեր հայրենիքում, և դա աշխարհում նոր ցեղասպանությունը կանխելու միակ միջոցն է»,-գրել է է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել ԼՂ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
- Թաղավարդ և Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցները տևել են շուրջ 20 րոպե. Արցախի ՄԻՊ
- Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ
- Ադրբեջանն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ. Արցախի ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին