Գերեվարված Վիգեն Էուլջեքյանը տեղափոխվել է Բաքվի «Ավրասիա» հիվանդանոց. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Պատերազմի ավարտի հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին գերեվարված Վիգեն Էուլջեքյանը, ում Բաքվի դատարանը որպես ահաբեկչի, դատապարտել է 20 տարվա ազատազրկման, երեկ տեղափոխվել է Բաքվի Ավրասիա հիվանդանոց։
Վիգենը լուրջ առողջական խնդիրներ ունի, և քանի որ հայ ռազմագերիներն այլեւս որեւէ մեկին հետաքրքիր չեն, մնում է հուսալ, որ Լիբանանի կառավարությունը, ինչպես Մարալ Նաջարյանի դեպքում, կզբաղվի իր քաղաքացու փրկությամբ»։
Հիշեցնենք, որ լիբանանահայեր Վիգեն Էուլջեքյանը և Մարալ Նաջարյանը գերեվարվել էին 2020 թ. նոյեմբերի 10-ին, մեկնել էին Շուշի անձնական իրերը վերցնելու։ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն 2021 թ. մարտի 11-ին։
Հարակից հրապարակումներ`
- Վթարի է ենթարկվել գերությունից վերադարձած Մարալ նաջարյանը
- Ոստիկանություն. Մարալ Նաճարեանը նոր անձնագիր ստանալու համար կարող է անձամբ դիմել
- Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս․ Նաիրա Զոհրաբյան
- Լիբանանի նախագահն ընդունել է գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին
- Մարալի գերությունից ազատվելը ևս մեկ ապացույց է, որ ՀՀ իշխանություններն այդ հարցում ոչինչ են. Համբարյան
- Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ.Նաիրա Զոհրաբյան
- Ֆրանսահայ պատգամավոր․ Կանանց իրավունքների այս միջազգային օրն իմ մտքերը Մարալ Նաջարյանի հետ են
- Մարալ Նաջարյանն ազատ չի արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան