Գուդաուրիում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ մարդ է զոհվել
Վրաստանում՝ Գուդաուրիում, սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու կործանվել։ Ուղղաթիռը պետք է կիրճից դուրս բերել երկու հոգու, որոնք պարապլաներով բախվել էին ժայռին:
1tv.ge-ի հաղորդմամբ, Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ այսօր Գուդաուրի հանգստավայրում փրկարարական գործողության ժամանակ կործանված ուղղաթիռում գտնվող բոլոր ութ անձինք զոհվել են։
«Դժբախտ պատահար է տեղի ունեցել. ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու ընկնելով խոցվել։ Ցանկանում եմ իմ խորին վիշտը հայտնել տեղի ունեցածի համար, իմ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին։ Բոլորիս համար դժվար է, հատկապես՝ ընտանիքների, ընկերների, ՆԳՆ-ի համար։ Վեցը մեր աշխատակիցներն էին, երկուսը՝ շտապ օգնության բժիշկ»,- ասել է նա։
Նա նաև ասել է, որ մահացել էր պարապլաներով սլացող զբոսաշրջիկը, ով բախվել էր ժայռերին. իսկ օդաչուն վիրավորվել էր։ Նրան օգնելու համար էլ մեկնել էր սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները