Հայաստանում ադամանդի արտադրությունը 67․2%-ով աճել է
Հայաստանում ադամանդի և ոսկերչական իրերի արտադրության ծավալներն ավելացել են:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2022 թվականի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 56 հազար 973.6 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 67․2 տոկոսով:
Նշենք, որ 2021 թ-ի հունվար-մայիսին արտադրվել է 34 հազար կարատ ադամանդ։
Նշենք, որ Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Բելգիայից, Հնդկաստանից և Իսրայելից:
Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա այս տարվա հինգ ամիսներին արտադրվել է 975.5 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2021 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 16․4%-ով ավելի է:
Նախորդ տարվա հունվար-մայիսին արտադրվել է 837.7 կգ ոսկերչական արտադրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին