Ամերիկացիներին զգուշացրել են, որ շուտով կոնֆետն ու շոկոլադը սպառվելու են
Շոկոլադի և կոնֆետի ամերիկյան արտադրող Hershey's-ը նախազգուշացրել է, որ շուտով չեն կարողանա բավարարել շոկոլադի պահանջարկը, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Միշել Բաքին։
«Մենք չենք կարողանա լիովին արձագանքել պահանջին»,- ասել է նա:
Դրա պատճառը, ի թիվս այլ բաների, նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է, քանի որ դժվարացել է սարքավորումների և բաղադրիչների, մասնավորապես՝ կակաոյի մատակարարումը, նշել է հեռուստաալիքը։
Ընկերությունը մտավախություն ունի, որ չի կարողանա հաղթահարել հոկտեմբերին ԱՄՆ-ում նշվող «Հելոուինի» պահանջարկը։ Այս տոնին ընդունված է երեխաներին քաղցրավենիք բաժանել։
Գործադիր տնօրենի խոսքով, տոնի համար արտադրությունը սկսվել է գարնանը, և ընկերությունը հնարավորություն ունի ավելին ապահովելու, բայց դեռ վախենում են, որ չեն կարողանա հաղթահարել պահանջարկը, քանի որ չեն ցանկանում զոհաբերել ամենօրյա պաշարների ապահովումը։
Ըստ աղբյուրի՝ Հելոուինի վաճառքները կազմում են ընկերության տարեկան հասույթի տասը տոկոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան