Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
Հուլիսի 30-ին, ժամը 01.20-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 36-ամյա Ալի Մ.-ն, որը 2020 թ. մարտի 3-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի 621-րդ հոդվածի (Ընտանեկան բռնությունը) մեղադրանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան