Աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունեն հայերի սև ցուցակ. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի՝ Հայաստան մուտքի արգելքին.
«Աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունեն հայերի սև ցուցակ
Տպավորություն է, որ նոյեմբերի 9-ի չհայտարարաված, բայց ստորագրված պայմաններից մեկն էլ այն է, որ Հայաստանը մարդու իրավունքների խախտումների քանակով պետք է գերազանցի Ադրբեջանին։
Երևի «կիրթ ու կառոցողական» գործընկերոջ հետ հանդիպումների ժամանակ երկու բռնապետերով նույնականացնում են հայերիս սև ցուցակները։
Իսկ իրականությունն այն է, որ մեր դեմ հայտարարված պատերազմը նոյեմբերի 9-ին չի ավարտվել ու կապ չունի մենք քանի անգամ ենք սպիտակ դրոշ բարձրացրել։
Ուրեմն չկա ընտրություն «խաղաղության և պատերազմի» միջև, իրական ընտրությունը հաստատ ոչնչացման կամ դիմադրության մեջ է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան