Եթե ես այստեղ Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ, դրանով ո՞վ է շահելու. Չալաբյան
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն իր գործով դատական նիստի ժամանակ միացավ իր պաշտպանների՝ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը։
«Արդեն երկար տարիներ դուք նախագահում է այն դատական գործընթացները, որտեղ քննվում են հանրային բարձր տեսանելիություն ունեցող անձանց հետ կապված գործեր։ Դրանք այն անձինք են, որոնք այս կամ այն կերպ գտնվում են գործող իշխանության հետ որոշակի հակադրության մե»,- ասաց Ավետիք Չալաբյանը՝ դիմելով Մնացական Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ չի հիշում որևէ դեպք, երբ դատավորն այդպիսի գործով արդարացնող որոշում է ընդունել:
«Ես ենթադրում եմ, որ այս գործում էլ դուք չեք ընդունելու արդարացնող որոշում, դուք ընդհակառակը, փորձլեու եք ծանրացնել մեղադրանքը: Դա վկայում է ձեր գործողությունները։
Դուք, ըստ էության, ձեզ վրա վերցրել եք ոչ միայն դատավորի, այլ նաև հանրային մեղադրողի ֆունկցիա, լրացնում եք հանրային մեղադրողի չարածը: Ես չեմ հիշում մեկ դեպք, երբ մեր որևէ փաստարկ ձեր կողմից ընդունվել է:
Ես այս նիստերի ընթացքում չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ մեր որևէ իրավական փաստարկ ձեր կողմից ընդունվի։ Դա ենթադրել է տալիս, որ ապագա դատաքննության ընթացքում ևս մեր կողմից ներկայացված որևէ փաստարկ ձեր կողմից չի ընդունվելու: Դա նշանակում է, որ մենք չենք կարող ակնկալել արդար դատաքննություն»,-նշեց նա:
Ա.Չալաբյանի խոսքով, 5 օրում չորս դատական նիստ է նշանակվել, ո՞րն է այս շտապողականության նպատակը, այն դեպքում, երբ խնդրել էր դատարանին նիստը հետաձգել գոնե մեկ շաբաթով՝ առողջական վիճակը վերականգնելու, սրտանոթային համակարգի կոմպլեքս հետազոտություն է անհրաժեշտ։
«Չեմ հասցրել դա անել։ Իմ առողջական վիճակն իսկապես լուրջ է և կարող է այս շտապողականությունը բերել հենց այս դատական պրոցեսի համար ուղիղ հակառակ արդյունքների: Եթե ես այստեղ Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ, դրանով ո՞վ է շահելու։
Իսկապես, կորցրել եմ հավատս, որ կարող եք իմ գործով արդար վճիռ կկայացնել։ Դուք էլ գիտեք, որ չեք կարող այդպիսի որոշում կայացնել: Պատճառն էլ գիտեք՝ ինչու չեք կարող: Ուստի մի մտեք այդ մեղքի տակ: Ականջալուր եղեք ինքնաբացարկի միջնորդության հիմքերին»,- ասաց Չալաբյանը։
Դատավոր Մարտիրոսյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ձեզանից անկախություն և անաչառություն չենք ակնկալում. Չալաբյանի պաշտպանը՝ դատավոր Մնացականյանին
- Ավետիք Չալաբյանի գործով մեղադրական եզրակացությունում կան թերություններ, բացթողումներ, խեղաթյուրումներ. Պաշտպան
- Չալաբյան. Հետևողական պայքարենք մեր ազատության, մեր իրավունքների և մեր իդեալների համար
- Գործող իշխանությունները ձգտելու են կրկին կալանավորել Ավետիք Չալաբյանին. Պաշտպանական թիմ
- Երախտապարտ կլինեմ, եթե մեկ շաբաթով հետաձգվի դատական նիստը, հնարավորություն ունենամ վերականգնել առողջությունս. Չալաբյան
- Ես հայտնվել եմ ազատության մեջ ոչ նրա համար, որ իշխանությունն ինձ բաց է թողել. Ավետիք Չալաբյան
- Ակնհայտ է, որ այս շտապողականության նպատակը Ավետիք Չալաբյանին կրկին կալանավորելն է. Մենուա Սողոմոնյան
- Պայքարը շարունակվում է․ Ավետիք Չալաբյան