Հայաստան կգան Սիրիայի, Իրաքի թուրքամետները
«Որ ասում ենք Սորոս, իրականում նա ոչ մի կապ չունի: Բաց հասարակության հիմնադրամի միջոցով թուրքերը, ադրբեջանցիները ֆինանսավորել և Հայաստանում աճեցրել, զարգացրել են այ այս կառավարելի ժեխազանգվածին, որին բերել են իշխանության և ամեն ինչ անելու են, որ սրանք մնան»,-ասուլիսում հայտարարեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը և հիշեցրեց, թե Մևվլութ Չավուշօղլուն ինչպես էր գանգատվում, որ Հայաստանում կան ուժեր, որոնք վտանգ են ներկայացնում Փաշինյանի համար:
Նա նկատեց, որ թշնամական պետության՝ Ադրբեջանի ԱԱԾ պետի տեղակալը բացահայտ սպառնում է ՀՀ քաղաքացիներին, որոնց պաշտպանության հարցն ի պաշտոնե ընկած է Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի, կուսակցական անդամների ուսերին:
«Անկախ նրանից՝ սիրում են, թե չեն սիրում, իշխանությունը պարտավոր են ինձ պաշտպանել արտաքին վտանգներից: Ինձ ու իմ նմաններին սպառնում է թշնամական պետության ԱԱԾ պետի տեղակալը, իսկ սրանք սուս ու փուս նստած՝ ոչ գվվում են, ոչ բվվում: Հաշվի առնելով, թե ինչ վիճակում է սահմանը, որով ով ուզի կարա գա այստեղ մտնի, ինչ ուզի անի ու գնա: Ես չեմ բացառում, որ կարող են սկսել լինել լուրջ սպառնալիքներ մեր բոլորի հանդեպ: Սրանց բերել են իշխանության, որ նրանք անեն այն, ինչ պետք է թուրք-ադրբեջանական տանդեմին»,-ասաց բանախոսը:
Ադիբեկյանի խոսքով՝ իշխանությունները չեն կարող իրենց իսկական տերերին ասեն՝ չէ, բայց կա հավանականություն, որ ՀՀ տարածքի մի մասի ռեալ կորստի դեպքում, շատ ավելի լայն հասարակական շերտեր ոտքի կանգնեն և սկսվի ապստամբությունը:
«Այն ընտրազանգվածը, որը Նիկոլ Փաշինյան է ընտրալ, նախընտրում է մերվել իշխանությունների իրականացրած այսօրվա թալանի հետ, քանի որ վախենում է և չի ուզում նախկին իշխանության վերադարձը: Նացի այս՝ թուրքական կողմը ոչ մի վայրկյան չի կասկածում, որ Փաշինյանը ստորագրելու է այն փաստաթուղթը, որը պետք է թուրքական կողմին»,-հայտարարեց Արմինե Ադիբեկյանը և հավելեց. «Եթե վաղն ասեն՝ որ փոքր աղջկադ երիկամն ես տալու, խոհանոցի դանակով կկտրի կհանի կտա, այդ աստիճանի Փաշինյանը գտնվում է կախվածության մեջ թուրք-ադրբեջանական կողմից»:
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքական բանագնացների վերջին հանդիպման ժամանակ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքաքկան սահմանի բացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանագետը հայտարարեց, որ այն մեր երկրի համար բացի հիմնահարցերից, ոչինչ չի բերի և ընդամենը Հայաստան կգան Սիրիայի, Իրաքի թուրքամետները:
«Թուրքիան նրանց ասելու է՝ գնացեք Հայաստանի տները գնեք: Տեղացի հայերը վազելով 5 հազար դոլարանոց տունը եկվորներին կվաճառեն 10 հազար դոլարով: Նկատենք, որ արդեն ահագին տներ են գնել Արագածոտնի մարզում և Վեդիի հարակից բնակավայրերում»,-ասաց Ադիբեկյանը և հիշեցնելով, որ այս ամենի ֆոնին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնում է, թե այդ պայմանով սահմանի բացումը 30% աճ կբերի ՀՀ-ին, հարցրեց, թե այդ աճն ինչի՞ հաշվին է լինելու, եթե ՀՀ-ն այդ սահմանով չի կարողանալու ապրանք արտահանել և ներմուծել: