Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է:
Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:
ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»։
Հարակից հրապարակումներ`
- Լարվածությունը հետևյալ ուղղություններով է․․․Ռոբերտ Հայրապետյան
- Անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա․ Դավիթ Բաբայան
- Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքը․ Վարուժան Գեղամյան
- Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ