Չեխիան և Գերմանիան պայքարում են ազգային պարկերում անտառային հրդեհների դեմ
Չեխիայի և Գերմանիայի սահմանին անտառային հրդեհ է, որը բռնկվել է օրեր առաջ, դեռ ամբողջությամբ չի մարվել։ Եվրանյուզը գրում է, որ ավելի քան հազար հեկտար անտառ է տուժել միայն «Չեխական Շվեյցարիա» ազգային պարկի տարածքում։
Հրշեջների խոսքով, այժմ լավատեսության հիմք կա. որոշ վայրերում նրանք կարողացել են դիմակայել հրդեհին, և տեղի քաղաքներից մեկի մոտ 500 բնակիչներ, որոնք ստիպված են եղել տարհանվել, ստացել են իրենց տները վերադառնալու թույլտվություն:
«Մենք ներգրավել ենք բոլոր առկա հակահրդեհային ավիացիոն տեխնիկան, մարմանը մասնակցել է 6 ուղղաթիռ և 5 ինքնաթիռ։ Առավոտից դրանք օդում են։ Բոլոր ուժերը, որոնք ունենք, ներգրավված են աշխատանքին»,- ասել է Չեխիայի հրշեջ ծառայության ներկայացուցիչը։
Նրա խոսքով, անտառային հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 750 հրշեջ։ Նրանց թվում կան տուժածներ։
Գերմանիայի մոտակայքում գտնվող «Սաքսոնական Շվեյցարիա» ազգային պարկից ոչ հեռու անտառային հրդեհը չի մարում։ Հրշեջները հայտնել են բազմաթիվ նոր հրդեհների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան