Դաշնակցությունն այսօր գիտակցված և մեթոդաբար քարկոծվում է. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը գրում է.
«Այսքան ճղճիմ, վախեցած ու անհայրենիք
Այսքան ճղճիմ, այսքան վախեցած, այսքան չմարդ ու անհայրենիք․․․
Ոչ մի օր չի անցնում առանց վատ լուրի, մեր կյանքի յուրաքանչյուր օրն արդեն չորս տարի է մղձավանջի է վերածվել․ ծանր լուրերի սպասումից ու անհեռանկարայնությունից սեփական հողի վրա տնվորի սպասումով ենք ապրում, մաշվելով տեսակի պարտության գիտակցումից ու ամեն օր մեզ պարտադրվող նահանջներից ու քաոսից։
Աշխարհի քաղաքական սեղանի վրա արժեզրկված թղթադրամի վերածված մեր երկրում ոչնչացվեց ու արժեզրկվեց ամեն բան, պետական ինստիտուտներից մինչրև բարոյական և արժեքային համակարգեր։ Ներազգային ատելության ու անհանդուրժողականության այս քաղաքականությունը միայն ու միայն մեր թշնամիներին է հաճո։
Ու թիրախում բացահայտորեն Դաշնակցությունն է՝ ազգային կազմակերպված այն ուժը, որը 132 տարի գործել է «Ամեն բանից վեր Հայրենիք» համոզումով ու նվիրումով։ Քաղաքական ուժ, որը շարքային կուսակցություն չէ, այլ Սփյուռքը՝ մեր ազգային հարստությունը, տասնամյակներ շարունակ կենսունակ ու կազմակերպված դարձրած ուժ։
Դաշնակցությունն այսօր գիտակցված և մեթոդաբար քարկոծվում է։ Հայաստանի ծնկելը դեռ քիչ է․ Արցախի և Հայաստանի միջև օտարացումը քիչ է, Հայրենիքի ու պետականության աճուրդացումը քիչ է․ վերջնական ծրագրի արարներից մեկն էլ Սփյուռքի և Հայրենիքի միջև սեպ խրելն է․․․Դժվար չէ պատկերացնել, թե ում է ձեռնտու Սփյուռքի օտարացումը, հայրենազրկումը․․․
Դժվար չէ պատկերացնել զուլալ աչքերով այդ աղջնակի՝ 23 ամյա հոլանդահայ ՍՅՈՒՆԵ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ/Նկարում ձախ կանգնածը, Ամստերդամում բժշկական կենսաբանություն է ուսանում/ հոգեվիճակը, ցավն ու վիրավորանքը, երբ Հայրնիքի դարպասները փակում են նրա առջև․․․Իսկ Սյունեն մենակ չէ․ այդպես մտածում եմ հազարներ․․․
Որևէ պատճառաբանություն խղճուկ է, խոցելի և դատապարտված։ Փակեցիք Հայենիքի օդային և ցամաքային սահմանները, բայց այս տեսակի համար, մեր տեսակի համար, դաշնակցական տեսակի համար Հայրենիքի ու Հայոց պետականության հետ կապը արյան, համոզումի, գենի ու հանձնառության կապ է։ Չի հասկանա ձեր փոքրիկ հոգին և ծույլ, և օտար, և օտարասեր, և հաճկատար ու աթոռամոլ․․․ մերը Երկիրն է, ուր սուրբ է ամեն քար։
Իսկ դուք շարունակեք չհաղթահարել ձեր վախերը, շարունակեք թաքնվել զրահապատ մեքենաների ապակիների հետևում, թիկնազորների թիկունքում․ շարունակեք երկրի բռնապետացումը․․․ միևնույն է՝ ժամանակը ճեղքում է ամեն բան, ճեղքում է ու պատմության համար տալիս չջնջվող գնահատական։ Պատմության դատից թաքնվել չի լինի․․․
Այդ գնահատականն այսօր էլ է հնչում․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի իշխանությունը ևս մեկ ՀՅԴ-ական գործչի մուտքը Հայաստան արգելել է
- Նոր թիրախը՝ ՀՅԴ երիտասարդականը
- Աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունեն հայերի սև ցուցակ. Քրիստինե Վարդանյան
- ՀՅԴ-ական երիտասարդի մուտքը Հայաստան արգելվել է
- Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
- Հայ պաշտոնյաները կեղծում են պատճառը, որով արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան. Հարութ Սասունյան
- Հերթական անգամ փաստվեց՝ Նիկոլը, Ալիևն ու Էդողանը Մուրադ Փափազյանին հռչակել են persona non grata. Գեղամ Մանուկյան
- Ղազինյան. Մուրադ Փափազյանը Հայաստանում անցանկալի անձ է ճանաչվել Ալիևի ու Էրդողանի պահանջով
- Իշխանյան. Փաշինյանն ընդունեց ադրբեջանցիներին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց
- Ինչո՞ւ Մուրադ Փափազյանին չթույլատրեցին մուտք գործել Հայրենիք. Գեղամ Մանուկյան
- Թաթոյան. Հայաստանի իշխանությունները պարտավոր են պատշաճ պարզաբանումներ ներկայացնել պարոն Փափազյանին
- Գևորգ Դանիելյան. Նկատել եմ ճիշտ հակառակը՝ Փափազյանը սրբորեն պաշտպանում է պետական խորհրդանիշերը
- ՀՅԴ Բյուրո. Թուրքիայում և Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարված Մուրադ Փափազյանը հիմա արդեն անցանկալի անձ է փաշինյանական իշխանությունների համար
- Երեկ ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան, Փաշինյանի հրամանով՝ համարվում եմ անցանկալի անձ․ Մուրադ Փափազյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին