Կրեմլը մեկնաբանել է Չուբայսի հոսպիտալացումը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ «Ռոսնանո»-ի նախկին ղեկավար Անատոլի Չուբայսի հոսպիտալացումը տխուր լուր է։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ես տեղյակ չեմ, թե օգնության դիմում եղել է, թե ոչ: Իհարկե, սա տխուր լուր է, նրան մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Բայց միևնույն ժամանակ մենք մանրամասների չենք տիրապետում»,-ասել է Պեսկովը։
Բացի այդ, Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգնել Չուբայսին, եթե նա խնդրի։
«Նա Ռուսաստանի քաղաքացի է, որքան հնարավոր է, մենք փորձում ենք օգնել Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին»,-հավելել է նա։
«Ռոսնանո»-ի նախկին ղեկավար Անատոլի Չուբայսը, որն այս տարվա մարտին լքել է Ռուսաստանը, գտնվում է եվրոպական կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։ Նրա կինը՝ Ավդոտյա Սմիրնովան, հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակին ասել է, որ Չուբայսի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են Գիլեն-Բարեի համախտանիշ, որը կարող է առաջանալ այն մարդկանց մոտ, որոնք վերջերս են ապաքինվել կորոնավիրուսից և պատվաստվել են կամ վիրահատվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան