Ազգայինը մերժողները վաճառեցին մեր հաղթանակը․ Մետաքսե Հակոբյան
ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Երեք կամ չորս տարի առաջ (պատերազմից հետո ժամանակի զգացումը մի տեսակ փոխվել է) Ստեփանակերտում կոնֆերանս տեղի ունեցավ, որի կազմակերպիչներն էին ՀՀ ոչ պետական երկու դպրոց և Դասավանդիր Հայաստան կազմակերպությունը: Հիշողությանս մեջ դաջվել է մեղրածոր ժպիտներով ու մեծ եռանդով ելույթներն ու իրենց փորձառության ցուցադրությունը:
Առաջին հայացքից՝ վտանգավոր ոչինչ, ընդամենը այն, թե «դրսում» կրթությունն ինչ առաջադեմ է ու ինչ հետամնաց ենք մենք: Ստեփանակերտի դպրոցներից մեկում դասավանդող մի ուսուցիչ հարցրեց. «Իսկ որտե՞ղ մնաց մերը՝ ազգայինը»: Մեղրածոր ժպիտները սառեցին, բայց եռանդը կար. «Տիկին՛, Դուք ազգայնամոլ եք»:
Ազգայինը մերժողները նույն փութաջանությամբ պարտադրում են իրենց «խաղաղության» օրակարգը, որը պիտի Հային բնաջնջի, որովհետև խաղաղություն մուրացողի հետ հենց այդպես են վարվում, դա պարզ է, դա աքսիոմ է...
Ազգայինը մերժողները վաճառեցին մեր Հաղթանակը...Դա չի ներվում ոչ երկնքում, ոչ երկրի վրա ու պարտադիր հատուցելու են...Մենք ապրելու ենք մեր ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ, որտեղ չեն լինելու հակահայկականներն ու Արցախը հանձնողները...
ՓԱՌՔ ՁԵԶ ՔԱՋՈՐԴԻՆԵՐ, ՈՐ ԵՐԿՆՔՈւՄ ԵՔ, ՁԵՐ ՍԿՍԱԾԸ ՇԱՐՈւՆԱԿՈւԹՅՈւՆ ՈւՆԻ...»
Հարակից հրապարակումներ`
- Փոքրացած, կորացած, բայց ոչ խեղճացած Արցախից ջերմություն եմ բերել․ Մետաքսե Հակոբյան
- Մետաքսե Հակոբյան. Ոճրագործն իր առաքելությունը չի ավարտել
- Նիկոլ Փաշինյանն ու իր տերերը իրենց հաշվարկներում մի կարևոր բացթողում ունեն. Մետաքսե Հակոբյան
- Ոչ մեկին թույլ չենք տալու մեզնից խլելու մեր քաջորդիների արյամբ սրբացած մեր հայրենիքը. Մետաքսե Հակոբյան
- Այս երեխաները դաժան պատերազմ են տեսել, հայրենիք են կորցրել. Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան