Չտրվեք ՀՀ իշխանությունների քաղաքական աճպարարություններին. Աբրահամյանը՝ ՊԲ հրամանատարին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ՊԲ հրամանատարին
Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններից, կեղծիքից, խուճապից, տեղեկատվական անվտանգության խնդիրներից զերծ մնալու համար անհրաժեշտ է ՕՊԵՐԱՏԻՎ, ՕԲՅԵԿՏԻՎ տեղեկատվության ապահովում։
Ըստ ՊԲ հաղորդագրության, առավոտյան 09.00-ից ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքների են դիմել, սակայն դրա մասին ՊԲ-ն պաշտոնապես հաղորդում է դեպքից 12 ժամ անց։
Ես հասկանում եմ իրադրային բոլոր առանձնահատկությունները, նրբությունները, փակուղային թվացող իրավիճակները, սակայն ժամանակակից պայմաններում, այսպիսի դեպքերի մասին 12 ժամյա «օպերատիվությամբ» գործելը բերում է կեղծիքի, չափազանցությունների, խուճապի և այլն։
Էներգիան ծախսեք ոչ թե անիմաստ ու ոչ մի տեղ չտանող կոչեր/հորդորների վրա, այլ պարզապես ճգնաժամային իրադրության պայմաններում անհրաժեշտ տեղեկատվական սպասարկում իրականացնելով։
Եվ վերջում՝ չտրվե՛ք ՀՀ իշխանությունների քաղաքական աճպարարություններին, զոհ չգնաք դրանց կուլիսային պայմանավորվածություններին»։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 22։00-ի դրությամբ իրավիճակը շարունակում է գտնվել ՊԲ լիարժեք վերահսկողության տակ. Արցախի տեղեկատվական շտաբ
- Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է. Արցախի ՊՆ
- Անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա․ Դավիթ Բաբայան
- Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքը․ Վարուժան Գեղամյան
- Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ