ՀՅԴ-ական երիտասարդի մուտքը Հայաստան արգելվել է
ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքն արգելվել է Հայաստան: Այս մասին հայտնում է երիտասարդ ՀՅԴ-ականը։
«Երեկ գիշեր հասա Հայաստան Զվարթնոց օդանավակայան, որպեսզի մասնակցեմ ՀՅԴ Երիտասարդականի կողմից կազմակերպված կամավորական ճամբարներին Սյունիքում: Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»,- գրել է Սյունեն:
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը հայտարարություն է տարածել Սյունե Աբրահամյանի՝ Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ.
«Հայաստանի ապազգային իշխանությունները դարձյալ դրսևորեցին իրենց հակահայ, ազգը պառակտող վարքագիծը։
Հուլիսի 31-ին Հայաստան ժամանած ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միության անդամ ընկերուհի Սյունե Աբրահամյանի մուտքը հայրենիք արգելափակվել է։
Վերջինիս հետ ուղարկելու որոշում է կայացվել առանց որևէ հիմնավոր բացատրություն կամ պատճառաբանություն ներկայացնելու։
Նա Հայաստան էր ժամանել մասնակցելու ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից Սյունիքում կազմակերպված ամառային ճամբարներին, որոնք երկշաբաթյա դաստիարակչական օջախներ են հանդիսանում նոր սերնդին փոխանցելու այլազան գիտելիքներ և հատկապես ազգային գաղափարախոսության հիմնական սերմերը։
Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտք գործելու արգելքի ու ՀՅԴ Երիտասարդականի անդամների դեմ հալածանքներից հետո, այս ապազգային իշխանությունը թիրախավորել է նվիրյալ և ազգասեր սփյուռքահայ դաշնակցական երիտասարդությանը։
Նրանց մուտքը Հայրենիք կարգելվի և զուգահեռ այս իրողության՝ կարտոնվի թուրք ազգայնականների մուտքը Հայաստանի Հանրապետություն, ինչին ականատես եղանք վերջին շաբաթների ընթացքում։
Հաշվի առնելով, որ սահմանապահ ստորաբաժանումները գործում են հիմնականում ԱԱԾ-ի ենթակայության տակ, կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին պատշաճորեն իրականացնել իրենց սահմանված գործառույթները, չտրվել ապօրինի քաղաքական հրահանգների և գործել իրենց կանոնակարգի, առաքելության և կոչումին համաձայն՝ պաշտպանելու և ամրապնդելու ՀՀ և ԱՀ ազգային անվտանգությունը։
ՀՅԴ Երիտասարդականը, հակառակ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված բոլոր բռնաճնշումներին և հալածանքներին, շարունակում է մնալ իր հանձնառությանը հավատարիմ։
Ամեն գնով հեռացնել այս հանցավոր վարչախմբին, վերականգնել մեր խոցված արժանապատվությունը և վերջապես լծվել Հայաստանի և Արցախի հանրապետությունների խարխլված հիմնասյուների վերակառուցման աշխատանքին»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
- Հայ պաշտոնյաները կեղծում են պատճառը, որով արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան. Հարութ Սասունյան
- Հերթական անգամ փաստվեց՝ Նիկոլը, Ալիևն ու Էդողանը Մուրադ Փափազյանին հռչակել են persona non grata. Գեղամ Մանուկյան
- Ղազինյան. Մուրադ Փափազյանը Հայաստանում անցանկալի անձ է ճանաչվել Ալիևի ու Էրդողանի պահանջով
- Իշխանյան. Փաշինյանն ընդունեց ադրբեջանցիներին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց
- Ինչո՞ւ Մուրադ Փափազյանին չթույլատրեցին մուտք գործել Հայրենիք. Գեղամ Մանուկյան
- Թաթոյան. Հայաստանի իշխանությունները պարտավոր են պատշաճ պարզաբանումներ ներկայացնել պարոն Փափազյանին
- Գևորգ Դանիելյան. Նկատել եմ ճիշտ հակառակը՝ Փափազյանը սրբորեն պաշտպանում է պետական խորհրդանիշերը
- ՀՅԴ Բյուրո. Թուրքիայում և Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարված Մուրադ Փափազյանը հիմա արդեն անցանկալի անձ է փաշինյանական իշխանությունների համար
- Երեկ ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան, Փաշինյանի հրամանով՝ համարվում եմ անցանկալի անձ․ Մուրադ Փափազյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին