ՌԴ քաղաքացին կորել է Սևանա լճի տարածքում
Հուլիսի 31-ին, ժամը 18։09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Դուրս» կոչվող լողափի տարածքում, քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդամբ, կորած քաղաքացի Մ․ Ա․-ն (ծնված 1999 թ., ՌԴ քաղաքացի) կապ է հաստատել իր ընկերների հետ և հայտնել, որ գտնվում է Չկալովկա գյուղի մոտակա ափում:
Ջրափրկարարները Չկալովկա գյուղի մոտակա ափից Մ. Ա․-ին տեղափոխել են «Դուրս» լողափ:
Վերադարձին ջրափրկարարները «Դուրս» լողափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու (Գ․ Ն․, ծնված 2003 թ. և Հ․ Փ․, ծնված 1995 թ․), որոնց ևս մոտեցրել են ափ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան