Հուլիսի 25-31. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք, 2 մարդ մահացել է
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 25-31-ը, կատարվել է ընդհանուր 6487 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1434 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 908 հիվանդ, մահվան 2 դեպք է գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 426 799 դեպք, որոնցից 414 809 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1666 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8635 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 319 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 161 172 թեստավորում:
Նշենք, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերն ավելանում են։ Հունիսի 6-12-ը ՀՀ-ում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք, հունիսի 13-19-ը՝ 60 դեպք, հունիսի 20-26-ը՝ 139 դեպք, հունիսի 27-ից հուլիսի 3-ը 174 դեպք, հուլիսի 4-10-ը՝ 354 դեպք, հուլիսի 11-17-ը՝ կորոնավիրուսային հիվանդության 629 դեպք։ Մահվան դեպքեր չէին արձանագրվել։ Հուլիսի 18-24-ը հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 965 դեպք, մահվան 7 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 18-24-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, 7 մարդ մահացել է
- ԱՀԿ-ն հայտարարում է Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիքի մասին
- Մեկ շաբաթում Վրաստանում կորոնավիրուսի 7 812 նոր դեպք է գրանցվել
- Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 629 դեպք
- Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք՝ նախորդ 7 օրվա համեմատ աճելով 107%-ով
- Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են ավելանալ
- Հայաստանում նախանշվում է կորոնավիրուսի տարածման տեմպի որոշակի արագացում. Ռոմելլա Աբովյան
- Կորոնավիրուսային դեպքերը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
- Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ
- Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են
- Աշխարհում մայիսի վերջից ի վեր առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության աճ
- ԱՀԿ-ն 2022 թվականին կանխատեսում է կորոնավիրուսային վարակների նոր աճ
- Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում