«Ոչինչ չի խանգարում, որ կանայք դուրս գան ձեր վարչակազմի դեմ». Ադիբեկյան
«Հիմա ամառ է, իշխանությունները գնում տժժում են հանգստյան տներում, սեպտեմբերը գա՝ ռեպրեսիվ ապարատը նոր ուժով է փորձելու ճնշել ընդդիմադիր գործընթացները»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
Նա արձանագրեց, որ ռեպրեսիվ ապարատը 55 տարեկան ընդդիմադիր գործչին կանչում է զորավրաժությունների այն դեպքում, երբ 45 տարեկանում լրանում է զորակոչի համար զինապարտի պիտանելիության ժամկետը:
Նկատելով, որ ընդդիմադիրներին եռամսյա հավաքի կանչելու ջատագովն Անդրանիկ Քոչարյանն է, որի որդին պատերազմի ժամանակ Գորիսում պառկած էր Արցախի համար կռվում՝ Արմինե Ադիբեկյանը հայտնեց, որ նման ձևով շարժումը կանգնեցնել չի հաջողվի, քանի որ այն կարող են վերսկսել 90 օր հետո:
«Ձեր ջանքերով Հայաստանում կանանց թիվն ավելի մեծ է քան տղամարդկանց, դրա համար դուք պետք է նաև կանանց զորակոչեք եռամսյա հավաքներին, որովհետև ոչինչ չի խանգարում, որ կանայք դուրս գան ձեր վարչակազմի դեմ»,-հայտարարեց փորձագետը:
Անդրադառնալով Արմեն Գրիգորյանի մահվան դեպքին՝ Արմինե Ադիբեկյանը նշեց, որ իշխանությունները ցանկանում են նման գործընթացներով կանխել այն զարգացումները, որոնք կարող են նրանց զրկել այսօրվա կարգավիճակից և այն իրավիճակից, որում նրանք իրենց լավ են զգում:
Բանախոսը կարծիք հայտնեց, որ իշխանությունները պետք է սկսեին ամենաթույլից, իսկ Արմեն Գրիգորյանն ամենավատառողջն էր:
Ադիբեկյանի կարծիքով՝ իշխանությունները գիտեին Արմեն Գրիգորյանի առողջական խնդիրների մասին, դրանից բոլորը գիտեին, քանի որ իր հարցազրույցներից մեկում նա ասել է իր խնդիրների մասին:
«Արմեն Գրիգորյանը կայացած անձ էր, ինչը զարգացման ցուցանիշ է և կայացման գագաթնակետը: Գրիգորյանն անձ է, և երբեք սրանց նման փնթի, փողամոլ չի եղել»,-հայտարարեց Ադիբեկյանը և հավելեց. «Այնպես չէ, որ Գրիգորյանը նրանց առաջին ու վերջին զոհն է, այդ ցուցակն ընդլայնվելու է»:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորը դադարեցնում է անդամակցությունը Դատավորների միությանը
- Արմինե Ադիբեկյանի դատը տևեց 9 րոպե
- Փաշինանը հիմա հրահրում է քաղաքացիական պատերազմ. Արմինե Ադիբեկյան
- Ես էլ գոհ ու երջանիկ կլինեի, եթե ինչ-որ մեկը ծեծեր Անահիտ Ավանեսյանին. Արմինե Ադիբեկյան
- Եթե այսպես շարունակվի 20-30 տարի հետո հայերը Գլենդելում և Մոսկվայում Հայաստան են պաշտպանելու. Արմինե Ադիբեկյան