Բորել. ԵՄ միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի միջև երկխոսությունը կթուլացնի լարվածությունը
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երկուշաբթի ասաց, որ Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությունը ԵՄ միջնորդությամբ կթուլացնի լարվածությունը տարածաշրջանում և կկանխի հետագա էսկալացիան։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ողջունում ենք Կոսովոյի որոշումը՝ հետաձգելու սերբական փաստաթղթերն արգելելու ընթացակարգի ներդնումը մինչև սեպտեմբերի 1-ը և ակնկալում ենք, որ բոլոր ճանապարհային արգելափակումներն անհապաղ կվերացվեն»,-գրել է Բորելը Twitter-ի իր էջում և հավելել. «Բաց հարցերը պետք է լուծվեն ԵՄ միջնորդությամբ երկխոսության շրջանակներում և ուղղված լինեն Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, որն անհրաժեշտ է ԵՄ-ին նրանց ինտեգրման համար»:
Կիրակի երեկոյան իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ չճանաչված կոսովոյի ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական սահմանի անցակետը։ Ի պատասխան դրան Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը ցույց են անցկացրել և փակել հիմնական մայրուղիները։ Տարածաշրջանի հյուսիսային սերբերեվ բնակեցված տարածքներում հնչել է են օդային տագնապներ: ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Կոսովոյի միջազգային անվտանգության ուժերը (KFOR) և ոստիկանության ստորաբաժոնումները տարել են դեպի Իբար գետի կամուրջը, որը միացնում է Կոսովսկա-Միտրովիցային՝ Կոսովոյի հյուսիսն ու հարավը։
Միջազգային ջանքերի ներդրաման արդյունքը եղեվ Պրիշտինայի որոշումը՝ մինչև սեպտեմբերի 1-ը հետաձգել սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը։
Հարակից հրապարակումներ`
- Սերբիայի նախագահն աշխարհին դժոխք է կանխատեսել Պուտինի առաջարկություններն անտեսելու դեպքում
- Սերբիան միջազգային հանրությանը կոչ է արել կանխել հակամարտության սրումը Կոսովոյում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան