
Անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա․ Դավիթ Բաբայան
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրում է․
«Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ Միայն խնդրում եմ հետևել բացարձակապես պաշտոնական լրահոսին և սադանքների չտրվել»։
Ավելի վաղ, ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով․
«Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Հայկական կողմից կորուստներ չկան:
Իրադրությունը շարունակում է մնալ լարված»: