
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է
Հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 365 424 նոր դեպք։ centralasia.media-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է օպերատիվ շտաբը։
Առողջապահության նախարարության հրապարակած վերջին շաբաթական Covid-19 աղյուսակի համաձայն՝ մահացել է 157 մարդ, ապաքինվել է 265 962 մարդ։
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Թուրքիայում հայտնաբերվել է 15 միլիոն 889 հազար 495 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը կազմել է 99 հազար 341 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին