Իտալացին մարդկանց աչքի առաջ խեղդամահ է արել նիգերիացուն
Ոստիկանությունը ձերբակալել է իտալացուն, ով Չիվիտանովա Մարկե առողջարանային քաղաքի կենտրոնում սպանել է փողոցային վաճառողին Նիգերիայից։ Եվրանյուզը գրում է, որ 32-ամյա Ֆիլիպո Կլաուդիո Ջուզեպպե Ֆերլացոն անցորդների աչքի առաջ չորս րոպե խեղդամահ է արել և ծեծի ենթարկել նիգերացի ներգաղթյալ Ալիկա Օգորչուկվուն, որևէ մեկը չի միջամտել, այլ միայն տեսագրել են սպանությունը։
Սպանվածն ուներ կին և երկու երեխա։
Իտալացի թե ձախ, թե աջ քաղաքական գործիչները դատապարտել են հարձակումն ու ականատեսների անտարբերությունը։
Ըստ տեղական լրատվամիջոցների, կասկածյալը հարձակվել է նիգերիացու վրա այն բանից հետո, երբ վերջինս նրա ընկերուհուն անվանել է «գեղեցկուհի» և համառորեն խնդրել է, որ նա ինչ-որ բան գնի։
Եվրանյուզը գրում է, որ հարյուրավոր նիգերիացիներ դուրս են եկել Չիվիտանովա Մարկե առողջարանային քաղաքի փողոցներ։ Նրանք իշխանություններից արդարություն են պահանջում։
«Ես ուզում եմ երես առ երես հանդիպել այն մարդուն, ով սպանել է ամուսնուս, նա պետք է ինձ ասի, թե ինչու է սպանել, ինչի՞ համար»,- հեկեկալով ասել է սպանվածի կինը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին